Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
13.12.2011 | 00:00

...թե մինչ Ալիկ Սերգեյիչը փարիզներում դեգերում էր առանց խուրջինի (հիշենք, որ մեր Մուրացանը խուրջինն ուսին էր դեգերում եվրոպաներում)` քամուն տալով պաշտոնանկությունից հետո յուր դարդերը, նույն ժամանակ ոչ անհայտ, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը նրան ու նրա կադրային քաղաքականությունը «սխալ» էր հանում, իսկ ալամ հայության ոստիկանապետ Վովա Գասպարյանն այդ «կադրայնությունը» «սրբագրում» ու մոնտաժում էր` բոլոր դուբլերով ու «նկարահանումներով» հանդերձ:
Ասում են` մանավանդ էս շաբաթ-կիրակի սրբագրման-մոնտաժման աշխատանքները հասել են իրենց պիկին, և փաթեթով «տարհանել» են ոստիկանության անչափ մեծ թվով աշխատակիցների:
Փաստորեն, Վովան ցանկանում է իսկապես հասնել ու անցնել մեր բատոնո Սաակաշվիլուց` համակարգը «թյունինգ» անելու, թարմացնելու «մոմենտով»:

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ